amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման այցելել է Աուրորա

col 3ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Կոլորադո նահանգում գտնվող Աուրորա քաղաքը եւ հանդիպել կինոթատրոնում տեղի ունեցած հրաձգությունից զոհվածների ընտանիքներին: Օբաման նաեւ այցելել է հիվանդանոց ու հանդիպել վիրավորներին: ԱՄՆ նախագահի այցը տեւել է շուրջ 2.5 ժամ: Այդ ընթացքում նա հանդիպել է նաեւ տեղի իրավապահ մարմինների հետ եւ տեղեկացել հետաքննության ընթացքի մասին: Հիվանդանոց այցի ընթացքում Օմաբան կարճ ելույթ է ունեցել: -Ես այստեղ եմ ոչ որպես նախագահ, այլ որպես հայր եւ ամուսին: Ես կիսում եմ ձեր ցավն ու արցունքները: Ողջ երկիրը մտածում է ձեր մասին,- ասել է նա: Նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հնգօրյա սուգ էր հայտարարել երկրում: Ինչպես Օբաման, այնպես էլ նախագահական ընտրություններում նրա մրցակից Ռամնին հետաձգել են շաբաթավերջին ծրագրած քարոզչական միջոցառումները: Այսօր դատարանը մեղադրանք է ներկայացրել 24-ամյա Ջեյմս Հոլմսին, Կոլորադոյի Աուրորա քաղաքում Դենվըրի արվարձաններից մեկում 12 մարդու սպանության համար: Ըստ հետաքննության, Հոլմսը կինոթատրոնում ավտոմատից կրակ է բացել` սպանելով 12 մարդու: Վիրավորների թիվն անցնում է 70-ից: Միայն երեկ ոստիկանությանը հաջողվել է ականազերծել կասկածյալի տանը հայտնաբերված մեծ քանակությամբ պայթուցիկ սարքերը: Ոստիկանությունը վնասազերծել է պայթուցիկներից մեկը, իսկ մյուս սարքերը տեղափոխվել են անվտանգ վայր էր պայթեցվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version