amga.tv

Switch to desktop Register Login

Քլինթոնը ռեկորդակիր է

Cleanton 7ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր բոլոր վաթսունվեց նախորդների թվում ռեկորդ Է սահմանել աշխատանքային ուղեւորությունների քանակով, ինչպես նաեւ այցելած երկրների թվով: Associated Press-ի փոխանցմամբ, հուլիսի 17-ին, երբ Քլինթոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակա ռազմաօդային կայանում, 2009 թվականից ի վեր, երբ նա զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, նրա ուղեւորությունների երկարությունը գերազանցել է 1,35 միլիոն կիլոմետրը: Այդ ժամանակամիջոցում Քլինթոնն այցելել է 102 երկիր, այդ թվում՝ մասնակիորեն ճանաչված Կոսովո, եւ ճանապարհին անցկացրել է գրեթե մեկ տարի՝ 351 օր: Միայն վերջին 13-օրյա շրջագայության ժամանակ 64-ամյա պետքարտուղարը հաղթահարել է 43,5 հազար կիլոմետր, ինչը 3,5 հազարով ավելի է հասարակածի երկարությունից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version