amga.tv

Switch to desktop Register Login

Գլենդելում 10 վարորդի են ձերբակալել

dre 5Գլենդեյլում անցած շաբաթվա ընթացքում ձերբակալվել են մեկ տասնյակ վարորդներ ալկոհոլի կամ այլ նյութի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Գլենդելի ոստիկանության սերժանտ Ռիչարդ Ֆիլիպսի 10 անձանցից 9-ին ձերբակալել են ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար, իսկ մեկ ձերբակալված եղել է ամենայն հավանականությամբ, թմրանյութի ազդեցության տակ: Brand Boulevard-ի եւ Milford Street-ի խաչմերուկում գտնվող անցակետում ոստիկանները սթափության 25 թես են անցկացրել: Ոստիկանությունն ընդամենը կանգնեցրել է 679 տրանսպորտային միջոց, 8 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ, եւս երեք վարորդների ձերբակալել են այլ կարգի խախտումների համար: Ամսվա սկզբից ձերբակալվել են 20-ից ավելի վարորդներ` ճանապարհների վրա վթարների թիվը նվազեցնելու ծրագրի շրջանակներում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version