amga.tv

Switch to desktop Register Login

Քենթաքիում երեխան սպանել է հորը

hayr 5Քենթաքի նահանգում 3 տարեկան երեխան գտել է հոր լիցքավորված ատրճանակը եւ պատահաբար սպանել հորը: Associated Press-ի փոխանցմամբ, ոստիկանության սերժանտ Ջերրի Գուդվինը հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Սալեմ քաղաքում: 33-ամյա տղամարդը այստեղ է եկել հարեւան Ինդիանա նահանգից, ընտանիքի հետ, իսկ ողբերգության պահին տանը եղել են նաեւ նրա կինն ու անչափահաս մի բարեկամ: Մայքլ Թեյլեսը հեռուստացույց դիտելիս է եղել, եւ ինչ-որ պահ զենքը թողել է առանց վերահսկողության, եւ այն գտել է երեք որդիներից կրտսերը: Երեխան քաշել է ձգանն ու անկանոն կրակոցներ արձակել` դատարկելով ողջ պահունակը: Կրակոցների արդյունքում հայրը հրազենային վնասվածքներ է ստացել եւ տեղում մահացել է: Ոստիկանությունը հայտնել է, որ Փեյլեսը տան վերանորոգմամբ էր զբաղվում եւ դրա համար էլ  Ինդիանայից ժամանել էր Քենթաքի: Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ, սակայն նրանք հակված են տեղի ունեցածը դժբախտ պատահար որակել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version