Created on Friday, 13 July 2012 04:00 Written by AMGA TV
Հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանկի «Ճիչ» նկարը, որը 2012թ.-ի մայիսին կազմակերպված աճուրդի ժամանակ ռեկորդ էր սահմանել , գնել է Նյու Յորքում բնակվող հայտնի կոլեկցիոներ, միլիարդատեր Լիոն Բլեյքը։ Ինքը՝ Բլեյքը, եւ նրա ընկերությունը այս տեղեկությունը չեն մեկնաբանում։
Հիշեցնենք, որ Մանկի հանրահայտ կտավը վաճառվել էր 119.9 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկ նկարը, որ վաճառվել է բաց աճուրդի ժամանակ։ Նկարի նախնական գինը 40 մլն էր, սակայն վճարված գումարը երեք անգամ գերազանցեց սպասելիքները։ Այդ աճուրդից հետո Ճիչի 4 տարբերակներից մեկի նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել։ Տեղեկացնենք, որ կտավի մյուս երեք տարբերակները գտնվում են նորվեգական թանգարաններում։ Բլեյքը հայտնի է նաեւ նրանով, որ 47.9 մլն դոլարով գնել էր Ռաֆայելի «Մուսայի գլուխ» նկարը։