amga.tv

Switch to desktop Register Login

Բախումներ Իսպանիայում

mineres 2Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ոստիկանության եւ հանքափորների բախումների հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 76 մարդ, այդ թվում` 33 ոստիկաններ: Հինգ հանքափորների ձերբակալել են որպես անկարգությունների հրահրիչների: Ոստիկանության տվյալներով, իրավապահները թեթեւ վնասվածքներ են ստացել: Տուժածներից եւ ոչ մեկին հիվանդանոց չեն տեղափոխել, քանի որ ծանր չեն տուժել: Բախումները սկսվել են, երբ ցուցարարները մոտեցել են արդյունաբերության նախարարությանը եւ սկսել վանկարկել` Մենք ահաբեկիչներ չենք, մենք հանքափորներ ենք, ապա հրանյութեր եւ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան ոստիկանները սկսել են կրակել ռետինե գնդակներով: Ցուցարարները բողոքի ակցիա էին անում` ընդդեմ վարչապետ Մարիանո Ռախոյի որոշման` 63 տոկոսով կրճատել ածխի արդյունահանմանը տրամադրվող պետական սուբսիդիաները, նաեւ նվազեցնել սոցիալական մի շարք ծրագրերի ծավալները: Ցուցարարների պնդմամբ, ցույցին 25 հազար մարդ է մասնակցել, թեեւ ոստիկանությունը 10 հազար թիվ է նշում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version