amga.tv

Switch to desktop Register Login

Հետապնդում Լոս Անջելեսում

tech 2Լոս Անջելեսի դպրոցական միացյալ շրջանի ուսուցիչը, ով մեղադրվում է երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ, հետապնդվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ վերջում իր փիքափով բախվել է ծառին Rolling Hills Estates-ում: Կասկածյալի ինքնությունը հայտնի է, նա Southeast Middle School դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Քիփ Առնըլդն է: Հետապնդումը սկսվել է Լեյկվուդում, նրա տան մոտից եւ տեւել գրեթե մեկ ժամ: Երեկ կեսօրին ոստիկանները գնացել են նրան ձերբակալելու, սակայն Առնոլդը փախուստի է դիմել: Հետապնդումը տեղի է ունեցել թիվ 405 եւ 110 մայրուղիներով, ապա Խաղաղօվկիանոսյան մայրուղով: Լոմիթայում ոստիկանները հարվածել են Առնոլդի փիքափին, եւ նա հարվածել է մեծ բեռնատարին, սակայն հետապնդումն այդքանով չի ավարտվել: Երբ ոստիկանները փորձել են դուրս գալ եւ զենքն ուղղել նրա վրա, կրկին փախել է: Յոթ մղոն հեռավորության վրա նա հանկարծակի աջ է թեքվել, դուրս թռել երթեւեկելի մասից եւ 950 Indian Peak Road հասցեի մոտ բախվել ծառին: Փրկարարներից մոտ 30 րոպե է պահանջվել կասկածյալին մեքենայից հանելու համար: Նրան ոստիկանների հսկողության տակ տեղափոխել են հիվանդանոց, Առնոլդը լուրջ վնասվածքներ էր ստացել: Լոս Անջելեսի դպրոցական միացյալ շրջանի ներկայացուցիչը հայտնել է, որ նա աշխատում է արդեն ութ տարի: Նա նաեւ աշխատել է Nimitz Middle School, Gage Middle School եւ Orchard ակադեմիայում: Քննիչները ներկայումս պարզում են Քիփ Առնըլդի զոհերի շրջանակը, խուզարկել են նաեւ Լեյկվուդի նրա տունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version