amga.tv

Switch to desktop Register Login

Գողացված մեքենայով բախվել են տանը

mkherch 3Ջըրուփա հովտում գողացված մեքենայի վարորդը մխրճվել է առանձնատներից մեկի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ ժամը 21-ի սահմաններում, 5500 block of Selpher Drive հասցեում: Ոստիկանության փոխանցմամբ, հինգ դեռահասներ Ford Expedition մակնիշի մեքենայով բախվել են տանը, ապա փորձել են փախուստի դիմել, սակայն հարեւաններին հաջողվել է բռնել նրանց եւ հանձնել դեպքի վայր ժամանած ոստիկաններին: Տան բնակիչներից ոչ ոք միջադեպի հետեւանքով չի տուժել, սակայն նրանք ստիպված են եղել տեղափոխվել այլ կացարան` տան կառուցվածքային վնասվածության պատճառով: Վթարի պատճառը հայտնի չէ, նշվում է միայն, որ մեքենան գողացվել էր մեկ օր առաջ Eastvale շրջանում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version