amga.tv

Switch to desktop Register Login

Պամպլոնայում մարդիկ են տուժել ցլերից

pamp 4Իսպանիայի Պամպլոնա քաղաքում նշում են Սան-Ֆերմին փառատոնը, եւ արդեն չորրորդ օրն է` ընթանում է ամենամյա էնսիերո՝ ցլավազքը, որի ընթացքում ցլերին դուրս են թողնում փարախներից, որպեսզի վերջիններս վազելով հասնեն ցլամարտի արենա: 850-մետրանոց ճանապարհը ցլերը անցնում են 3-4 րոպեում: Ամենավտանգավոր հատվածը արենային մոտ բաց տարածքն է, որտեղ մարդիկ պատսպարվելու տեղ չունեն: Էնսիերոյի կանոնների համաձայն ցլերից կարելի է պաշտպանվել միայն ծալված թերթերով: Իսպանական բժիշկները հայտնել են, որ 4 օրվա ընթացքում բուժօգնության է դիմել մոտ 400 մարդ: Հիմնական վնասվածքները հասցրել է ցլերի խմբի առաջնորդը` մոտ 545 կգ քաշով, որը կատաղաբար այս ու այն կողմ է նետել զբոսաշրջիկներին: Պամպլոնացիները տոնը նշում են արդեն 8 դար: Տոնը նվիրված է քաղաքի հովանավոր՝ Սուրբ Ֆերմինին: Ցլերի հետ վազքը հաճախ ավարտվում է վնասվածքներով ու մահվան դեպքերով: 1924 թվականից ցլերի հետ վազքում 15 մարդ է մահացել, մահվան վերջին դեպքը գրանցվել է 2009-ին: Անցած տարի էնսիերոյի ընթացքում զոհեր չեն եղել, սակայն 42 մարդ վնասվածքներ էր ստացել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version