amga.tv

Switch to desktop Register Login

Նեւադան ամենաթանկ ընտրական նահանգն է

obama romney 5ԱՄՆ նախընտրական քարոզարշավն ամենաթանկն արժեցել է Նեւադա նահանգում: 6 ընտրողից յուրաքանչյուրի ձայնի համար դեմոկրատ Բարաք Օբաման ու հանրապետական Միթ Ռոմնին ընդհանուր առմամբ արդեն ծախսել են 1.4 մլն դոլար` հեռուստատեսային գովազդի համար, առանց հաշվի առնելու մալուխային ցանցը: Հեռուստագովազդի վրա ծախսված նախընտրական գումարների թվով երկրորդ տեղում Այովան է, երրորդ տեղում` Օհայոն: Այնտեղ թեկնածուները ծախսել են 1.18 մլն դոլար` յուրաքանչյուր 6-րդ ընտրողի համար: Վերոնշյալ երեք նահանգները, ինչպես նաեւ Կոլորադոն, Նյու Հեմփշիրը, Վիրջինիան ու Ֆլորիդան ավանդաբար պատկանում են, այսպես կոչված, սուինգ-սթեյթս կատեգորիային, այսինքն` նահանգներ, որտեղ հանրապետականներն ու դեմոկրատները ունեն հավասարաչափ ձայներ: Քանի որ ԱՄՆ-ում նախագահի ընտրություններին քվեարկությունը երկաստիճան է, հենց չկողմնորոշված նահանգներում է ծավալվում դաժան նախընտրական քարոզարշավը 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version