amga.tv

Switch to desktop Register Login

Ռոմնին մեկնում է արտասահմանյան ուղեւորության

romney 7ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Միթ Ռոմնին պատրաստվում է հուլիսի կեսին իրականացնել արտասահմանյան մեծ շրջագայություն, որի ժամանակ կներկայացնի իր արտաքին քաղաքականության ծրագիրը: Նախատեսվում է, որ շրջագայության շրջանակներում Ռոմնին կայցելի 5 երկիր: Ռոմնիի առաջին ելույթը նախատեսվում է Արտասահմանյան պատերազմների վետերանների ասոցիացիայի կոնֆերանսին, որը նախատեսվում է Նեւադայում հուլիսի 21-25-ին: Այնուհետեւ նա կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ հուլիսի 27-ին կմասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերի բացմանը: ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությունը խաղերին կգլխավորի առաջին տիկին Միշել Օբաման: Ռոմնին այցելելու է նաեւ Իսրայել, բաց ելույթով հանդես կգա Լեհաստանում: Շտաբի ներկայացուցիչները նշել են, որ Ռոմնիի շրջագայության ծրագիրը վերջնականապես կհաստատվի մեկ շաբաթվա ընթացքում: Չի բացառվում, որ թեկնածուն կայցելի նաեւ Աֆղանստան: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version