amga.tv

Switch to desktop Register Login

Մանկական թրաֆիքինգի դեմ խոշոր գործողություն

chainn 2Չինաստանի ոստիկանությունը 802 մարդու է ձերբակալել՝ մանկական թրաֆիքինգին ունեցած առնչության կասկածանքով, եւ ազատ արձակել 181 երեխաների: Այս ամենը Չինաստանի 15 նահանգներում իրականացված խոշոր գործողության արդյունքում:

 Չինաստանի Հանրային անվտանգության նախարարության տվյալներով՝ բացահայտվել է երեխաների թրաֆիքինգով զբաղվող 2 խմբավորում, որոնց առաջնորդները ձերբակալվել են: Երեխաների թրաֆիքինգը Չինաստանի լրջագույն խնդիրներից է: Պատճառների թվում է մեկ երեխայի քաղաքականությունը այդ երկրում, որով քաղաքային ընտանիքներին թույլ է տրվում 1 երեխա ունենալ, իսկ գյուղականին՝ 2, եթե առաջինը աղջիկ է: Չինաստանում աղքատ ընտանիքները վաճառում են հիմնականում իրենց աղջիկներին, որոնց կարելի է գնել 5-ից 8 հազար դոլարով: Անցած տարի Չինաստանը ծնողների կողմից երեխաների վաճառքի ավելի քան 8 հազար դեպք է բացահայտել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version