amga.tv

Switch to desktop Register Login

Բուլղարիայում ահռելի քանակությամբ հաշիշ են գտել

hash 3Բուլղարիայի ոստիկանները երկրի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող Միրովյանե գյուղում հայտնաբերել են մի պահեստ, որտեղ 12 տոննա հաշիշ է եղել: Այդ մասին գրել է Dens տեղական թերթը՝ հղում անելով երկրի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավար Ստանիմիր Ֆրոլովին: Ըստ հրատարակության վարկածի՝ հայտնաբերված թմրանյութի արժեքը սեւ շուկայում կազմում է 360 մլն եվրո: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բուլղարիայում խոշոր խմբաքանակի հաշիշի առգրավման երկրորդ դեպքն է: Երկուշաբթի օրը այդ երկրի մաքսավորները Ռումինիայի հետ սահմանին կալանել էին մի ֆուրգոն, որում եղել է 4,2 տոննա հաշիշ: Ֆրոլովի խոսքով՝ այս միջադեպերը կապված են միմյանց հետ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version