A+ A A-

Երեւանում կայացել է Վահե Ավետյանի հուղարկավորությունը

vah 2Երեւանի Զեյթուն վարչական շրջանում այսօր կայացել է օրեր առաջ Հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությունը: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել Նեմեց Ռուբո մականունով հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից սպանված սպայի թաղմանը` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով այդ վայրագության դեմ: Հունիսի 17-ին գազանաբար ծեծված Վահե Ավետյանը 12 օր կենաց եւ մահու պայքար էր մղում, եւ ի վերջո բժշկությունն անզոր գտնվեց, հայ սպան մահացավ հունիսի 29-ին` այդպես էլ ուշքի չգալով: Նրա մահից հետո արդեն մի քանի օր Երեւանում չեն դադարում բողոքի լայնածավալ ակցիաները: Հունիսի 30-ի երեկոյան մի քանի հարյուր մարդ հավաքվել է ռեստորանի մոտ եւ մոմեր վառել, իսկ մարդիկ վանկարկել են Նեմեց-մարդասպան, Հանցաքար, չեք մարսելու: Ռեստորանի մոտ նաեւ բախումներ են եղել ոստիկանների հետ, քանի որ հավաքվածներին խիստ զայրացրել է այն փաստը, որ ռեստորանում այդ պահին հարսանիք են արել: Նույն օրը, գիշերը ժամը 2-ի սահմաններում Երեւանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը մի պայուսակ պայթուցիկ սարքերով մտել է Հարսնաքար եւ սպառնացել պայթեցնել այն: Միայն բանակցություններից հետո երեք ժամ անց նա հանձնվել է, իսկ պայթուցիկ նյութերն առգրավել են: Բողոքի ակցիաներ են եղել նաեւ հունիսի 1-ին` նախագահական նստավայրի մոտ, դատախազության առջեւ, նաեւ այսօր եւ ըստ կազմակերպիչների շարունակվելու են նաեւ առաջիկա օրերին, մարդիկ պահանջում են Նեմեց Ռուբոյին զրկել մանդատից եւ խստագույնս պատժել օրենքի սահմաններում: Բողոքի ակցիա է եղել նաեւ Լոս Անջելեսում, Հայաստանի հյուպատոսության առջեւ: Տարօրինակն այս իրավիճակում Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի պահվածքն է, ով հայ սպայի դաժան ծեծը դատապարտելու փոխարեն մեկնել է Ուկրաինա` ֆուտբոլի առաջնության եզրափակիչը դիտելու: Հիշեցնենք, որ Հարսնաքարում անվտանգության աշխատակիցները ծեծել էին Ավետյանին եւ նրա չորս բժիշկ ընկերներին: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, այդ թվում Հայրապետյանի անձնական թիկնապահներ:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel