Created on Wednesday, 27 June 2012 01:16 Written by AMGA TV
Հետաքննությունների դաշնային բյուրոն հատուկ գործողություն է անցկացրել դեռահասների մարմնավաճառության դեմ` փրկելով 79 երեխաների եւ ձերբակալելով կավատության մեջ կասկածվող 104 անձանց: Հատուկ գործողությունը տեւել է երեք օր անցած շաբաթվա մեջ եւ եւ այդ մասին հաղորդվել է երեկ: Գործակալները դեռահասներին հավաքել են հյուրանոցներից, բեռնատարների կայաններից եւ մարմնավաճառության համար հարմար այլ վայրերից: 104 ենթադրյալ կավատներին ձերբակալել են 57 քաղաքներում, այդ թվում Սակրամենտոյում, Աթլանթայում, Տոլեդոյում, Օհայոյում: Գործողությանը մասնակցել են ինչպես FBI-ը, այնպես էլ տեղական եւ դաշնային այլ գերատեսչություններ: Դեռահասները 13-ից 17 տարեկան են, նրանք այժմ գտնվում են կալանքի տակ, մինչ համապատասխան խնամքի վայրեր ուղարկել: Նրանք բոլորն էլ Միացյալ նահանգների քաղաքացիներ են` 77 աղջիկ եւ երկու տղա: FBI-ի ներկայացուցիչ Քեվին Փերքինսի խոսքով, դեռահասներից մեկը ոստիկաններին հայտնել է, որ մարմնավաճառության մեջ իրեն ներգրավել են 11 տարեկան հասակում: Գործակալների խոսքով, փրկված երեխաներին պահել եւ մարմնավաճառության են դրդել նրանց կամքին հակառակ, հաճախ տեղափոխելով այլ քաղաքներ: -Մանկական մարմնավաճառությունը լուրջ խնդիր է ամերիկյան շատ քաղաքների համար, եւ դա տեղի է ունենում ամերիկացի երեխաների հետ,- նշել է Էրնի Ալլենը, Անհետ կորած եւ շահագործովող երեխաների կենտրոնի նախագահը: Ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 100 հազար երեխա է ներգրավված այդ սարսափելի բիզնեսում: Ծրագրի շրջանակներում փրկվել է մոտ 2,200 հազար երեխա: