amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ը ուկրաինացիներին ներգաղթի արտոնություններ կտրամադրի

kԱմերիկան ուկրաինացիներին ներգաղթի ժամանակավոր արտոնություններ կտրամադրի, որոնք նախատեսում են պաշտպանություն արտաքսումից և աշխատանքի թույլտվություն տասնյակ հազարավոր այն ուկրաինացիների համար, ովքեր այժմ գտնվում են Նահանգներում, բայց չեն կարող վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Այս միջոցը Միացյալ Նահանգներ մինչև 2022թ մարտի 1-ը մտած ուկրաինացիներին թույլ կտա մնալ երկրում և 18 ամիս օրինական աշխատել։ Ուկրաինայի քաղաքացիները կազատվեն արտաքսումից և աշխատանքի թույլտվության իրավունք կստանան այն ծրագրի շրջանակներում, որը հայտնի է որպես Ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ: Ծրագիրը պաշտպանություն է տրամադրում այն ներգաղթյալներին, որոնք չեն կարող վերադառնալ իրենց երկրներ արտակարգ հանգամանքների, այդ թվում՝ զինված բախումների և բնական աղետների պատճառով։ Ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տրվում որոշակի ժամկետով մնալ և օրինական աշխատել Միացյալ Նահանգներում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version