Created on Sunday, 23 December 2018 01:05 Written by AMGA TV
2018-ը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Այս մասին Ֆրիդա Գիտիսը գրում է The Washington Post-ի իր հոդվածում: Այնուամենայնիվ, ըստ նրա, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասել է հսկայական հաջողությունների` դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության եւ հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Գիտիսը նշում է երեք երկրներ, որտեղ անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Եթովպիա, Հայաստան եւ Պերու: Նա շեշտում է, որ Հայաստանը դրամատիկ շրջադարձ է ունեցել: Ընդհանուր առմամբ, հեղինակը կարծում է, որ բոլոր երեք երկրները եւ նրանց ղեկավարները դեռեւս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում ամուր ազատական ժողովրդավարության ճանապարհին: