Logo

Ֆլորենսի զոհերի թիվն աճել է

1Հարավարեւելյան նահանգներում մոլեգնող Ֆլորենս փոթորկի զոհերի թիվը հասել է 31-ի։ Վիլմինգթոն ափամերձ քաղաքը ջրհեղեղի պատճառով լիովին արգելափակվել է: Շուրջ 120 հազար բնակչություն ունեցող քաղաքը զրկվել է էլեկտրականությունից: Վնասվել են հազարավոր տներ: Վտանգի բարձր աստիճանը պահպանվում է, քանի որ գետերը կարող են դուրս գալ հունից եւ ավելի մեծ հեղեղումներ առաջացնել: Ատլանտյան օվկիանոսի ավազանում մրրիկների սեզոնը սկսվում է հունիսին եւ շարունակվում մինչեւ նոյեմբերի վերջ: Հյուսիսային Քերըլայնայի ոստիկանությունը ձերբակալել է 5 ավազակների Ֆլորենս արեւադարձային փոթորկի պատճառով արտակարգ իրավիճակի ժամանակ խանութը թալանելու համար: Այս մասին գերատեսչության աշխատակիցները գրել են Twitter-ում: -Որոշ ժամանակ առաջ ոստիկանության սպաները ձերբակալել են 5 մարդու, ովքեր կոտրել են Հինգերորդ փողոցի եւ Դասըն փողոցի խաչմերուկում տեղակայված խանութը եւ թալանել այն: Նրանց կառաջադրվեն մեղադրանքներ, մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ,- հայտարարված է ոստիկանական բաժանմունքի սոցցանցում: Տեղի բնակիչները սուպերմարկետի մենըջըրներին նախազգուշացրել են կողոպուտի մասին: Նրանք որոշել են չմիջամտել տեղի ունեցածին եւ չհայտնել ոստիկանությանը: Այսպիսի գործերը դատարանները քննարկում են արագացված ընթացակարգով: Չնայած, որ փոթրկի ուժգնությունն աստիճանաբար նվազում է, այնուամենայնիվ այն շարունակում է բավական վտանգավոր մնալ: Նշվում է, որ Հյուսիսային ու Հարավային Քերըլայնա նահանգներում դեռ բարձր է ջրհեղեղների հավանականությունը եւ նախագահ Թրամփը շարունակում է հետեւել Ֆլորենս փոթորկին արձագանքելու պատրաստվածությունը: Բացի այդ, նախագահը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Մըրտըլ Բիչ եւ Նյու Բըրն քաղաքների քաղաքապետերի հետ եւ քննարկել փրկարարական աշխատանքները՝ խոստանալով ահապաղ օգնություն անհրաժեշտության դեպքում: Հյուսիսային Քերըլայնայի իշխանությունները երկյուղում են, որ առաջիկա օրերին նահանգում կարող է տեղի ունենալ ամենաընդգրկուն հեղեղումը նրա ողջ պատմության ընթացքում: Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ անձրեւների պատճառով։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.