Created on Friday, 27 July 2018 15:12 Written by AMGA TV
Հայաստանում ամենաանհավատալի դեպքերից մեկնէ կատարվել, որին ժողովուրդը տասնյակ տարի էր սպասում։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 2 ամիս ժամկետով կալանավորեց Մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբան Արամ Օրբելյանը հրաժարվեց որեւէ մանրամասն ներկայացնել կալանավորման որոշումից՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանները պատրաստվում են հուլիսի 28-ին մամուլի ասուլիս հրավիրել եւ որոշ մանրամասներ հրապարակել: Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ համաձայնությամբ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այսօր նաեւ նույն դատարանը դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշումը: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է համարել գրավը: