A+ A A-

Թրամփը պատրաստ է Իրանի հետ նոր գործարք կնքել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել օտարերկրյա պատերազմի վետերանների համաժողովում, որը կայացելէ Քանզըս սիթիում։ Նախագահն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնցից գլխավորը եղել է Իրանի հետ խնդիրները։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտընը պատրաստ է Թեհրանի հետ իսկական գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ: Նա նաեւ ընդգծել է, որ այդ գործարքը կտարբերվի նախորդ վարչակազմի կնքած գործարքից: Թրամփը հայտարարել է, որ ներկա պահին Իրանը փոխվել է, սակայն չի նշել, թե ինչպես: -Ես Ամերիկան դուրս եմ բերել Իրանի հետ սարսափելի միակողմանի համաձայնագրից։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի։ Բայց մենք պատրաստ ենք իրական համաձայնագիր կնքել, այնպիսն, որ չեն ստորագրել նախկին վարչակազմերը։ Այն ուղղակի հրեշավոր էր,- ասել է Թրամփը։ Նա նաեւ հայտարարել է, որ երկիրը շարունակելու է օգտագործել մաքսատուրքերը՝ արտասահմանյան գործընկերների հետ հաջող առեւտրային գործարքներ կնքելու համար։ Նրա խոսքերով՝ հիմա Ամերիկան խոզուկ–դրամատուփ է, որը դատարկել են։ -Կամ երկիրը, որը առեւտրի ոլորտում անարդար է վերաբերվում Ամերիկային, բանակցություններ է վարում ազնիվ գործարքի համար, կամ էլ՝ մաքսատուրքերով հարված է ստանում,– ասել է է Թրամփը։ Նա Եվրամիության իշխանություններին առաջարկել է Միացյալ Նահանգների հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առեւտրական արգելքներից եւ լրահատկացումներից: Իր ուղերձը նա ավարտել է վստահությամբ, որ երկրում ամեն բան հրաշալի է լինելու։ Մարտի վերջին Ամերիկան հայտարարեց ներմուծման մաքսերի մասին՝ 25% պողպատի եւ 10% ալյումինի համար։ Եվրամիության, Կանադայի եւ Մեքսիկայի համար մաքսերը սկսել են գործել հունիսի 1-ից։   1ռ իր

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2018 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel