A+ A A-

Օկլահոմայում գնացքներ են բախվել

gnacq 3Օկլահոմայում երկու առեւտրային գնացքների բախման հետեւանքով մահացել է մեկ մարդ, երեքն անհետ կորել են: Բախումը տեղի է ունեցել հունիսի 24-ին Գուդուիլ քաղաքի շրջակայքում: Բախման հետեւանքով գնացքները դուրս են եկել ռելսերից, այրվել է դիզելային վառելիքը: Վթարի հարեւանությամբ գտնվող տների բնակիչները տարհանվել են: Զոհի մասին հակասական տեղեկություններ են ստացվում, տեղական լրատվամիջոցների մի մասը չի հաստատվում մեկ մարդու մահվան մասին լուրը, հաղորդվում է միայն երեք անհետ կորածների մասին: Նախնական տվյալներով, յուրաքանչյուր գնացքում եղել է երկու մարդկանցից բաղկացած բրիգադ` ինժեներ եւ ուղեկցորդ: Փրկարարներն առայժմ հույս չունեն գտնել նրանց եւ պատրաստվում են ամենաողբերգական սցենարին` կարծելով, որ այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, մահացել են: Մի ուղեկցողը մինչ բախումը դուրս է թռել գնացքից: Նրան բժշկական օգնություն անհրաժեշտ չի եղել: Տեղական Օկլահոման թերթի փոխանցմամբ, գնացքներից մեկը նոր ավտոմեքենաներ էր տեղափոխում, մյուսը` տարաներ, որոնց մեջ պայթյունավտնագ հեղուկ է եղել: Տրանսպորտային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < June 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
26 27 28 29 30  

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel