amga.tv

Switch to desktop Register Login

Գրոհայինները գնդակոծում են հումանիտար միջանցքները Սիրիայում

um 4Ռուսաստանն ու Սիրիան հայտարարել են Հալեպում մարդասիրական գործողություններ սկսելու մասին։ Վերջին ամիսներին գրոհայինների կողմից վերահսկվող քաղաքը գտնվում է Բաշար Ասադի փաստացի շրջափակման մեջ։ Ձեւականորեն Սիրիայի տարածքում գործում է հրադադարի ռեժիմը, սակայն այն պարբերաբար խախտվում է, իսկ Հալեպի արվարձաններում ընթացող մարտերը չափազանց դաժան են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են երեք մարդասիրական միջանցքներ բացելու մասին, որոնք սննդի կետեր եւ բուժօգնության կետեր են ունենալու բնակչության համար, իսկ չորրորդ կետը կստեղծվի այն գրոհայինների համար, որոնք ցանկություն կհայտնեն լքել քաղաքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. –Հալեպ քաղաքն ու արվարձանները հայտնվել են բարդ իրավիճակում եւ մոտենում են ծայրահեղ հումանիտար իրավիճակին։ Առաջարկում եմ Սիրիայում գործող միջազգային մարդասիրական կազմակերպություններին միանալ տվյալ գործողությանը։ Դրա եւ Հալեպը լքելու եղանակների մասին գրառումները քաղաք են թափվում ինքնաթիռներից։ Միեւնույն ժամանակ, գրոհայինները փորձում են քաղաքից դուրս չթողնել 50 տարեկանից ցածր տղամարդկանց։ Ովքեր փորձում են փախչել, հայտնվել են գնդակոծման տակ։ Արմատականները տեղի բնակչությանը օգտագործում են որպես կենդանի վահան։ Շոյգուն հանձնարարել է քաղաքում մնացած անձանց համար օդից սնունդ եւ դեղամիջոցներ նետել։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version