amga.tv

Switch to desktop Register Login

Լոս Անջելեսում 100 նռենի կտնկվի

nur 9Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդըհրավիրած նիստի ընթացքում հաստատել է Armenian Genocide Memorial Tree Project նախագիծը, որի շրջանակում Լոս Անջելեսի բոլոր 15 շրջանների մի շարք քաղաքային այգիներում 100 հատ նռնենի կտնկվի։ Խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աղբյուրը մանրամասնում է, որ նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ։ Նշվում է, որ նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի հայ անդամն է, ում կարծիքով՝ նախագիծը տասնամյակներ շարունակ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կենդանի հուշարձան կծառայի։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version