Created on Tuesday, 04 August 2015 23:13 Written by AMGA TV
Մեքսիկայի սահմանապահ ծառայությունը հայտնաբերել է թունել, որը ենթադրաբար նախատեսված է Միացյալ Նահանգների տարածք թմրանյութեր տեղափոխելու համար։ 125 մետր երկարությամբ եւ 5 մետր խորությամբ թունելը գտնվում է անավարտ վիճակում, այն դեռ դուրս չի եկել Ամերիկայի տարածք, սակայն արդեն իսկ ունի էլեկտրականություն։ Թունելը գտել են Տիհուանա քաղաքում, եւ այն պետք է ավարտվեր Սան Դիեգոյի տարածքում։ Նախնական տեղեկություններով, թունելը կառուցում էր Սինալոա թմրակարտելը։ Մեքսիկայի իշխանությունների տվյալներով՝ վերջին 10 տարում Տիհուանայում հայտնաբերվել է նմանատիպ մոտ 56 թունել, որոնք բոլորն էլ օգտագործվել են Սինալոայի կողմից։