amga.tv

Switch to desktop Register Login

հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի

 hopkins 8Մերիլընդ նահանգի Ջանս Հափքինսի անվան հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի գինեկոլոգի այն հիվանդներին, ովքեր բողոքում են, իբր բժիշկը նրանց այցելությունները գաղտնի տեսագրել է: Բողոքներ են ներկայացրել գրեթե 8 հազար կանայք:Հաղորդվում է, որ բժիշկ Նիկիտա Լիվին, ով անցած տարի ինքնասպան է եղել, գրիչների և բանալիների ամրակների մեջ տեսախցիկներ է տեղադրել:Այս համաձայնագիրը ամերիկայի պատմության մեջ ամենախոշորն է:Առաջին անգամ Լևիի այս գործողությունների մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նրա գործընկերը գինեկոլոգի մոտ տեսագրող գրիչ է նկատել: Ավելի ուշ իշխանությունները նրա տանը կոշտ դիսկերի վրա տեսագրված հիվանդների լուսանկարներ և տեսագրություններ են հայտնաբերել: Բժիշկին հեռացրել են աշխատանքից 2013թ. փետրվար ամսին, որից տասն օր անց նա մահացած է հայտնաբերվել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version