amga.tv

Switch to desktop Register Login

Բաշար Ասադը նախագահ է ընտրվել

assss 4Սիրիայի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ Բաշար Հաֆեզ ալ Ասադը հաղթել է հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների մեծամասնությունը: Ասադի օգտին քվեարկել են 10 միլիոն 319 հազար 723 քաղաքացիներ, որը կազմում է ընդհանուր ձայների 88,7 տոկոսը: Բացի այդ, տեղի ունեցած քվեարկության վերջնական արդյունքներով ընտրելու իրավունք ունեցող 15 միլիոն 845 հազար 575 մասնակիցներից ընտրություններին արտասահմանում եւ երկրի ներսում մասնակցել է 11 միլիոն 634 հազար 412 մարդ, որը կազմում է ընդհանուր թվի 73,42 տոկոսը: Նախագահի մյուս թեկնածուներից Հասան Աբդ Ալլահ ան Նուրին ստացել է 500 հազար 279 ձայն, որը կազմել է ընդհանուր ձայների 4,3 տոկոսը, իսկ Մահեր Աբդ ալ Հաֆիզը՝ 372 հազար 301 ձայն, այսինքն՝ 3,2 տոկոսը: Սիրիայում երկրի նախագահը ընտրվել է 7 տարի ժամկետով: Մինչ ընտրությունների արդյունքների հրապարակումը Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ այն չի կարելի համարել ժողովրդավարական քվեարկություն: Ընտրությունների անցկացման փաստը դատապարտել են նաեւ Միացյալ Նահանգները

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version