amga.tv

Switch to desktop Register Login

Մարդասպանը խոստովանել է սպանությունները

killer 5Տղամարդը, ով մեղադրվում է 9 սպանություններ գործելու մեջ, խոստովանել է, որ մի քանի տասնամյակների ընթացքում սպանել է 40 մարդ: 51-ամյա Ջոս Մանուել Մարտինեսը ամերիկյան քննիչներին ասել է, որ այդ սպանությունները կատարել է թմրանյութերի ապօրինի առքուվաճառքով զբաղվող հանցախմբի համար աշխատելու ընթացքում: Նա սպանել է 22-ից 56 տարեկան մարդկանց: Մարտինեսը ձերբակալվել է անցյալ տարի՝ Մեքսիկայի սահմանը հատելով Արիզոնա գնալուց կարճ ժամանակ անց: Այդ ժամանակ նա մեղադրվել է 1 սպանության մեջ եւ ուղարկվել Ալաբամա՝ իր դատավարությանն սպասելու: Ձերբակալումից հետո Մարտինեսը հարցաքննության է ենթարկվել տարբեր քննիչների կողմից, որից հետո նա մեղադրվել է 9 սպանության մեջ: Սպանություններից վեցը նա կատարել էր Ֆրեզնոյում, եւս երեքը՝ Հարավային Քալիֆորնիայում: Մեղավոր ճանաչվելու դեպքում Մարտինեսը կարող է դատապարտվել մահվան: Մարտինեսն իրավապահներին ասել է, որ 16 տարեկանից պրոֆեսիոնալ մարդասպան է եղել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version