amga.tv

Switch to desktop Register Login

Ոստիկանը ծանր վիրավորվել է վթարի հետեւանքով

vost 4Լոս Անջելեսի ոստիկանական վարչության մոտոցիկլետավար սպան շաբաթ օրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Սան Վյալիում տեղի ունեցած խոշոր վթարից հետո: Իրավապահների փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել շաբաթ, երեկոյան ժամը 5:30-ին, Lankershim Boulevard-ի եւ Saticoy Street-ի խաչմերուկում: Սերժանտ Ջոդի ՄըքԳիի խոսքով, ոստիկանը մոտոցիկլետով կանգնած է եղել կարմիր լույսի տակ, երբ ետեւից ընթացող մեքենան չի կարողացել կանգ առնել եւ մեծ արագությամբ բախվել է նրան: Ոստիկանի մոտոցիկլետը շպրտվել եւ բախվել է երկու այլ մեքենաների: Վիրավորին տեղափոխել են Միշըն Հիլզի Providence Holy Cross Medical Center, բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա Քոնիկ Քաբին, ում վթարի եւ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու մեղադրանք է առաջադրվել: Քաբիին տեղափոխել են բանտ, նրա համար 185 հազար դոլարի գրավ է նշանակվել: Աաջաիկայում նա կկանգնի դատարանի առջեւ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version