Created on Tuesday, 08 April 2014 00:23
Ինդիանա նահանգի Գերի քաղաքում պողպատի խոշորագույն գործարանը դադարեցրել է աշխատանքը՝ կապված Մեծ լճերից լաստանավերով երկաթի հանքաքար բերելու դադարեցման հետ: Associated Press-ի փոխանցմամբ, երկարատեւ ձմռան պատճառով լճերը սառցակալել են, ինչն էլ խանգարում է նավագնացությանը: US Steel ընկերությունը, որին է պատկանում գործարանը, հայտարարել է, որ Մեծ լճերում աննախադեպ սառցապատման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է պողպատի արտադրությունը: Ընկերությունը նշում է, որ վերջին 35 տարիների ընթացքում սառույցն առաջին անգամ ծածկել է լճերի մակերեւույթի ավելի քան 90 տոկոսը, ինչն անհնար է դարձնում Մինեսոտա նահանգից Գերի հանքաքար մատակարարելը: