amga.tv

Switch to desktop Register Login

Միջադեպ դատարանում՝ սպանված զինվորի գործով նիստի ժամանակ

lux 5Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով նիստը, սակայն այն հետաձգվել է մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբանների մեքենայի խափանման պատճառով: Լյուքս Ստեփանյանի հարազատները դատարանի նախագահ Սամվել Մարդանյանից փորձել են պարզել նիստը անընդհատ հետաձգելու պատճառները, սակայն դատավորը չի պատասխանել: Տեղի է ունեցել վիճաբանություն: Սպանված զինվորի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, դուրս գալով դատավորի սենյակից, փորձել է իրեն ցած նետել երկրորդ հարկից: Ոստիկանները կանխել են փորձը, սակայն նրա ինքնազգացողությունը վատացել է, ճնշումը հասել է 220/180-իԱնցած տարվա մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՊՆ զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Դավիթ Խաչատրյանը կալանավորվել էր:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version