amga.tv

Switch to desktop Register Login

Աֆղանստանում զոհված զինծառայողների թիվը հասել է 2153-ի

fgan 7Հավերժական ազատություն օպերացիայի ընթացքում, որն Աֆղանստանում սկսվել է 2001 թվականին, այդ երկրում արդեն ավելի քան 2153 ամերիկացի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը, որն ամերիկյան ուժերի կորուստների սեփական հաշվարկ է իրականացնում տարբեր թեժ կետերում:

Զեկույցում նշվում է, որ զոհերի ընդհանուր թվից 1785 զինվոր եւ սպա սպանվել են զինված ընդհարումների ժամանակ: Եվս 132 զինծառայող զոհվել է Աֆղանստանի սահմաններից դուրս՝ օպերացիայի շրջանակում մարտական հանձնարարությունների կատարման ժամանակ: Բացի այդ, Աֆղանստանում այդ ժամանակահատվածում վնասվածքներ է ստացել Միացյալ Նահանգների զինուժի 19 հազար 496 զինծառայող:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version