amga.tv

Switch to desktop Register Login

Փոլ Ուոքերը զոհվել է վթարի հետեւանքով


rep 5Հոլիվուդյան դերասան, Գլենդելի բնակիչ Փոլ Ուոքuրը, որը հայտնի է դարձել Ֆորսաժ (Fast and Furious) ֆիլմերում իր դերի համար, զոհվել է շաբաթ օրը Հարավային Կարիֆորնիայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: 40-ամյա Ուոքերը, որը նկարահանվել է փողոցային անօրինական ավտոմրցավազքերի մասին պատմող Ֆորսաժ ֆիլմերի շարքի վեց ֆիլմերից հինգում, եղել է ուղեւոր իր ընկերոջ Պորշե մակնիշի մեքենայում: 28300 Rye Canyon loop հասցեում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է նաեւ Ուոքերի ընկերը: Վթարի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել էին վառվող մեքենա, որի երկու ուղեւորները զոհվել են: Նահանգի իրավապահների համաձայն, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել սյունին, ապա բոցավառվել է: Վրա հասած անցորդները չեն կարողացել զոհերին դուրս բերել մեքենայից, քանի որ նրանք արգելափակված են եղել ներսում: Ավտովթարի փաստով անցկացվում է հետաքննություն: Դերասանը վթարի է ենթարկվել Սանտա Կլարիտա քաղաքի մոտակայքում գտնվող Վալենսիա անվանումը կրող համայնքի մոտակայքում: Սանտա Կլարիտայում դերասանը մասնակցել էր բարեգործական ակցիայի: Ուքերի ընտանիքին ցավակցություն է հայտնել Յունիվերսըլ կինոստուդիան, ինչպես նաեւ բազմաթիվ դերասաններ եւ շոու-բիզնեսի ճանաչված գործիչներ: Ուոքերը նկարվում էր Ֆորնսաժի 7-րդ մասում, իսկ հաջորդ տարի պետք է նկարվեր Հիթմենի մասին պատմող ֆիլմում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version