amga.tv

Switch to desktop Register Login

Մեքսիկայում ազատված պատանի մարդասպանը կապրի ԱՄՆ-ում

ponchito 4Մի քանի տարի առաջ Էդգար Հիմենես Լուգոն դատարանում խոստովանել էր, որ մեքսիկական թմրակարտելի վարձու մարդասպան է եւ բազմաթիվ մարդկանց է սպանել: Օրերս նա ազատ է արձակվել մեքսիկական բանտից, որտեղ անցկացրել է երեք տարի, եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներում բնակության: Հիմենեսը, ով հայտնի է Էլ Պոնչիս մականունով, այժմ ընդամենը 17 տարեկան է: Մեքսիկական լրատվամիջոցների տվյալներով, նա 11 տարեկան է եղել, երբ առաջին անգամ սպանել է իր զոհին: 14 տարեկանում նա ձերբակալվել էր Կուերնավակա քաղաքի օդանավակայանում: Նրա ուղեբեռում երկու ատրճանակ եւ կոկաինի փաթեթներ էին գտել: Պատանի մարդասպանը խոստովանել էր ընդամենը չորս մարդու սպանությունը, թեեւ քննիչները կարծում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է: Մեքսիկական Մորելոս նահանգի օրենքներով նրան առավելագույնը կարող էին դատապարտել երեք տարվա ազատազրկման, եւ այդ ժամկետը լրանալուց հետո դատարանը որոշում է կայացրել ազատել Էլ Պոնչիսին: Քանի որ Հիմենեսը Միացյալ նահանգների քաղաքացի է եւ ծնվել է Սան Դիեգոյում, իրավունք ունի վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նա ապրելու է Թեքսըս նահանգի Սան Անտոնիո քաղաքում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Մայքլ Լին հայտնել է, թե Էդգար Հիմենեսի դեպքը ոչնչով չի տարբերվում Նահանգների մյուս հանցագործ քաղաքացիների դեպքերից, եւ իրենք իրավունք չունեն արգելել նրա վերադարձը Միացյալ Նահանգներ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version