Ամերիկացիների վստահությունը երկրի տնտեսության հանդեպ էականորեն նվազել է: Այս մասին ասվում է Gallup կենտրոնի հետազոտության մեջ: Վերլուծաբանները դա կապում են կառավարության փակման հետ: Տնտեսական վստահությունը նվազել է 5 կետով եւ արդեն հոկտեմբերի 2-ին հասել 32-ի: Սա վստահության ամենացածր ցուցանիշն է տարվա ընթացքում: Ինդեքսը նշանակում է, որ ամերիկացիների թիվը, որոնք գոհ են տնտեսական իրավիճակից, 32 տոկոսով ավելի քիչ է նրանցից, ովքեր դժգոհություն են հայտնել ստեղծված վիճակից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցելու վարկանիշը նվազել է մինչեւ 44, իսկ նրա ոչ հայտնիության վարկանիշը բարձրացել է 2 կետով՝ մինչեւ 50: Gallup-ի ուսումնասիրության համաձայն՝ 1/10-ով աճել է նաեւ գործազրկությունը եւ կազմել 7.8 տոկոս:
- Բիլ Գեյթսը չի հավատում բիթքոինին
- Թերթաքարային նավթի արդյունահանումը կավելանա
- Չինացիներն ԱՄՆ-ում ամենաշատն են տուն գնում
- Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին
- Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրե
- Բջջայինների գողությունը կբարդանա
- Ինդիանայում փակվել է պողպատի գործարանը
- Բյուջեն հավելուրդային է եղել
- Դեթրոյթը սնանկ ճանաչվեց
- Washington Post թերթի գլխավոր գրասենյակը վաճառվել է