amga.tv

Switch to desktop Register Login

Նյու Յորքում երեխա են սպանել

baby 5Նյու Յորքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել զինված մարդու նկատմամբ, ով Բրուքլընում կրակել է 1-ամյա տղայի վրա: Երեխան գտնվում էր մանկասայլակում: Ոստիկանության խոսքերով՝ հրաձիգի նշանառության տակ երեխայի հայրն էր: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Անթիք Հենեսը սպանվել է: Փամփուշտը կպել է նրա դեմքին: Անթիքի ծնողները երեխային Բրուքսդայլ հիվանդանոց են հասցրել, որտեղ բժիշկները արդեն մահ են արձանագրել՝ դեմքի ձախ հատվածին դիպած փամփուշտի պատճառով: Ականատեսները հայտնել են, որ 4 կրակոց է հնչել ու երեխայի հայրը սարսափահար սկսել է գոռալ, որ երեխան սպանվել է: -Ես տեսա մի տղամարդու՝ մանկական սայլակով: Նա բղավում էր՝ իմ երեխայի վրա կրակել են: Նա խելագարվում էր,- պատմել է Ջինա Գամբոան: Նյու Յորքի քաղաքապետ Մայքըլ Բլումբըրգը տեղի ունեցածը անվանել է ողբերգություն երեխայի ընտանիքի եւ ամբողջ քաղաքի համար: Նյու Յորքի ոստիկանությունը գտնում է, որ մարդասպանների թիրախը երեխայի հայրն է եղել, ով նախկինում ավելի քան 20 անգամ ձերբակալվել էր թմրանյութերի տարածման, անօրինական զենք կրելու ու ավտոմեքենաներ առեւանգելու պատճառով: Երեխայի ծնողները խնդրել են, որպեսզի եկեղեցու քահանան իրենց հետ գնա դիակը նույնացնելու ու քահանան հայտնել է, որ ավելի սարսափելի բանի երբեք ականտես չէր եղել իր կյանքում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version