amga.tv

Switch to desktop Register Login

Կալիֆոռնիայում հրդեհները շարունակվում են

fire 6Ավելի քան հինգ հազար հրշեջներ շարունակում են Կալիֆոռնիայում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Յոսեմիթի արգելոցի զգալի մասը ոչնչացրած հրդեհը չի հաջողվում մարել արդեն երրորդ շաբաթը շարունակ: Տեղական իշխանությունների տվյալներով, հրդեհը լավագույն դեպքում հնարավոր կլինի մարել սեպտեմբերի 20-ից ոչ շուտ: Հրդեհի մակերեսը գերազանցում է 910 քառակուսի կիլոմետրը: Սկսած 1932 թվականից այն իր հասցրած վնասի չափով չորրորդն է: Ոչնչացվել է 111 բնակելի տուն եւ տեխնիկական շինություն: հրդեհաշիջման համար արդեն 60 մլն դոլար է ծախսվելՀրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակի 45 տոկոսը, հաջողվել է կասեցնել կրակի տարածքում Սիերա-Նեւադա լեռների ուղղությամբ, որտեղ գտնվումէ  Սան Ֆրանցիսկոն սնուցող ջրամբարը: Յոսեմիթիում հրդեհվել է 243 քառակուսի կմ, բայց սեկվոյաների պուրակը պահպանվել է

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version