amga.tv

Switch to desktop Register Login

Վաշինգտոնը դիմել է Թեհրանին` օգնության խնդրանքով

TEH 5Վաշինգտոնը դիմել է Թեհրանին՝ ԱՄՆ 3 քաղաքացիներին ազատելու հարցում օգնության խնդրանքով: Խոսքը մի քանի տարի առաջ Իրանում անհետացած Ռաբըրտ Լեւինսընի եւ իրանական ծագում ունեցող 2 ամերիկացի բանտարկյալների՝ Ամիր Հեքմաթի եւ Սայիդ Աբեդինի մասին է: -Միացյալ Նահանգները ամենայն հարգանքով դիմում է Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ մեզ հետ համագործակցելու խնդրանքով, որպեսզի օգնեն ԱՄՆ քաղաքացիներ Ռաբըրտ Լեւինսընին, Ամիր Հեքմաթին եւ Սայիդ Աբեդինին երկարատեւ կալանքից հետո իրենց ընտանիքների գիրկը վերադառնալ,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերին: Քորըլ Սփրինգս քաղաքի 60-ամյա բնակիչ Լեւինսընն անհետացել է 2007-ին՝ Իրան գործուղման ժամանակ: Նախկինում նա աշխատել է FBI-ում եւ զբաղվել քրեական գործերով, այդ թվում՝ պայքարել կազմակերպված հանցավորության դեմ: Ինչ վերաբերում է Հեքմաթին եւ Աբեդինին, նրանցից առաջինը պատիժ է կրում լրտեսության, երկրորդը՝ կրոնական համոզմունքների պատճառով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version