A+ A A-

Քիթ Ալեքսանդերը ընդունել է գաղտնալսումների փաստը


kit 5ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդըրը հայտարարել է, որ ինտերնետ-օգտատերերի լրտեսումը եւ հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ տվյալների հավաքումը հատուկ ծառայություններին օգնել են կանխել տասնյակ հնարավոր ահաբեկչական գրոհներ: Այս մասին Ալեքսանդըրը հայտարարել է՝ ելույթ ունենալով Սենատում կայացած ունկնդրումների ժամանակ: Ալեքսանդըրն ընդգծել է, որ հատուկ ծառայությունները փորձում են լինել ազնիվ եւ պահպանել հավասարակշռությունը մասնավոր կյանքի անձռենմխելիության եւ ազգային անվտանգության հարցերի միջեւ: Ըստ որում նա նշել է, որ ավելի շուտ կգերադասի ենթարկվել հասարակական պարսավանքի, քան թույլ կտա սպառնալիք երկրի անվտանգությանը: Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը հրաժարվել է կանխված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնել՝ վկայակոչելով դրանց գաղտնիությունը: Գեներալ Ալեքսանդըրը խոստացել է, որ հաջորդ շաբաթ գերատեսչությունը կհրապարակի հստակ թվեր: Նա պնդում է, որ հատուկ ծառայություններն այդ ամենը անում են ի շահ շարքային ամերիկացիների, որոնք այժմ քննադատում են գերատեսչությանը: Բացի այդ նա նշում է, որ գերատեսչությունը երբեք չի պահպանել քաղաքացիների վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Ավելի վաղ CIA-ի նախկին աշխատակից էդվըրդ Սնոուդենը պատմել էր, որ ամերիկյան հետախուզությանը հասանելի են Microsoft-ի, Yahoo-ի, Google-ի, Facebook-ի, PalTalk-ի, AOL-ի, Skype-ի, YouTube-ի եւ Apple-ի օգտատերերի տվյալները:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < June 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel