amga.tv

Switch to desktop Register Login

Հրաժարական է տվել Մայքլ Մորելը

hraj 5Հրաժարական է տվել ԱՄՆ CIA-ի պետի տեղակալ Մայքլ Մորելը, նրա փոխարեն նշանակվել է Ավրիլ Հեյնսը, որը նախկինում ԱԱԳ-ում իրավական խորհրդատու է աշխատել: Մորելը CIA-ում աշխատում էր 1980թ.-ից, իսկ տնօրենի տեղակալի պաշտոնում աշխատել է վերջին երեք տարիներին: 2012թ. նոյեմբերից մինչեւ 2013թ. մարտը՝ Դեյվիդ Պետրեըսի հրաժարականից հետո, նա ժամանակավորապես ստանձնել է CIA-ի պետի պարտականությունները: Մորելի հրաժարականի պաշտոնական պատճառները չեն հաղորդվում: Մինչդեռ, նրա պաշտոնանկությունը տեղի է ունեցել հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիներին հետեւելու մասին տեղեկատվության հրապարակման սկանդալին զուգահեռ: Մորելը քաղաքացիների մասնավոր կյանքին CIA-ի միջամտության իրավունքի ջատագովներից էր։ Նա ընդգծում էր, որ նման գործողությունները հատուկ ծառայություններին հնարավորություն են տալիս օգտակար տեղեկատվություն ստանալ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version