amga.tv

Switch to desktop Register Login

Մահացու վրաերթ Սան Ֆերնանդո Վյալիում

accid 6Սան Ֆերնանդո Վյալիում պատահական անցորդը մահացել է, եւս մեկը մարմնական վնասվածքներ է ստացել, Բաբ Հոփ օդանավակայանի մոտ տեղի ունեցած վրաերթի հետեւանքով: Այսօր առավոտյան, ժամը 6:09-ի սահմաններում լոս Անջելեսի ոստիկանական վարչությունում ահազանգ է ստացվել, որ 7300 Clybourne Avenue հասցեռում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու անցորդների: 30-ամյա տղամարդու մահն արձանագրել են տեղում, մյուսին տեղափոխել են հիվանդանոց, եւ նրա առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:Ոստիկանները գտել են վարորդին եւ հարցաքննել, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա քննությունը: Տուժածների եւ վարորդի անունը չի հաղորդվում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version