amga.tv

Switch to desktop Register Login

Կրակոցներ Ավանում

avan 5Այսօր, ժամը 1:40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից ահազանգ է ստացվել, որ դեմքի եւ ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձինք 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն ու 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանն են: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից: Դեպքի վայրում հայտնաբերվել է որսորդական հրացանից կրակված 2 պարկուճ, արյան հետքեր եւ արյունոտված սրբիչ: Աբովյան քաղաքից բերման են ենթարկվել 28-ամյա Գեւորգ Հակոբյանն ու 25-ամյա Հովիկ Հակոբյանը: Նրանք նախ հերքել են իրենց կապը, ապա խոստովանել: Հովիկ Հակոբյանը աշխատում է Գոլդեն Գլաս ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գեւորգ Հակոբյանը՝ Գագիկ Ծառուկյանի պատկանող 2 ընկերություններում, որպես գլխավոր հաշվապահ: Հայտնաբերվել են նաեւ նրանց մեքենաները եւ հրացանը: Դեպքի կապակցությամբ քրգործ են հարուցել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version