A+ A A-

83-ամյա միանձնուհուն 20 տարվա ազատազրկում

trans 5Դատարանը 83-ամյա միանձնուհի Մեգան Ռայսին մեղավոր է ճանաչել ազգային անվտանգությանը սպառնալու եւ Y-12 Ազգային անվտանգության կենտրոն ներխուժելու համար: Նրան եւ իր երկու հանցակիցներին` 64-ամյա Մայքլ Վիլլիին եւ 56-ամյա Գրեգ Օբեդին, սպառնում է 20 տարի ազատազրկում: Քույր Ռայսն ու իր երկու հանցակիցները, բողոքելով միջուկային զենքի կիրառման դեմ, 2012թ. հուլիսին կտրել էին Թենեսի նահանգի Օուք Ռիջ քաղաքում գտնվող համալիրը շրջապատող երկաթե ճաղավանդակն ու ներթափանցել հաստատության ամենապահպանվող գոտիներ, ներկել են շինության պատերը, որոշներն էլ` վնասել: Պահակների վկայությամբ, երբ իրենք հայտնաբերել են ակտիվիստներին, նրանք առաջարկել էին իրենց հաց ուտել, հետո սկսել են եկեղեցական երգեր երգել: Ռայսին մեղադրում են 8.5 հազար դոլարի վնաս պատճառելու մեջ: Կենտրոնի ղեկավարությունը հաղորդում է, որ ակտիվիստները հնարավորություն չունեին մոտենալու ռադիոակտիվ նյութերին, որոնք պահվում են տարածքում: Դատարանում քույր Մեգանը հայտարարել է, որ չի զղջում իր գործողությունների համար, ափսոսում է միայն, որ 70 տարի սպասել է իր դիրքորոշումն արտահայտելուն: Միջադեպը լուրջ անհանգստություն է առաջացրել ԱՄՆ միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման համար:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < May 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel