amga.tv

Switch to desktop Register Login

36-ամյա կինը մահացել է վթարի հետեւանքով

furg 5Երեք երեխաների 36-ամյա մայրը մահացել է այս գիշեր, երբ անսթափ վիճակում գտնվող վարորդը բախվել է նրա մեքենային Միշըն-Վիեհոյում: Ահազանգը ստացվել է ժամը 11:40-ին, թե Ford 250 մակնիշի ֆուրգոնը, Santa Margarita Parkway-ում դուրս գալով սխալ երթեւեկելի գոտի, դիմահար բախվել է Տոյոտա մակնիշի մեքենային: Վարորդը` 42-ամյա Ուիլյըմ Քեյլորը փորձել է փախուստի դիմել, սակայն լուրջ վնասվածքներ էր ստացել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: 36-ամյա Մարտինեսը մահացել է տեղում: Նա 7-ից 14 տարեկան երեք երեխաներ ուներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` վթարի բոլոր հանգամանքները ճշտվում են։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version