A+ A A-

ՀԴԲ-ն ամենափնտրվող ահաբեկիչների ցուցակում ներառել է կնոջ

Joenne 5Հետաքննությունների դաշնային բյուրոն առաջին անգամ ամենափնտրվող ահաբեկիչների ցուցակում ներառել է իգական սեռի ներկայացուցչի: Ինչպես հայտնել են գերատեսչությունում՝ նա Ջոան Չեսըմարդն է, որը մեղադրվում է 40 տարի առաջ Նյու Ջըրզի նահանգում իրավապահ մարմինների աշխատակցին սպանելու մեջ: FBI-ի ներկայացուցիչները 1 մլն դոլար պարգեւավճար են խոստանում կնոջ մասին տեղեկության համար: 1 մլն դոլար էլ առաջարկում է Նյու Ջըրզիի ոստիկանությունը: Բյուրոյի տվյալներով՝ հետախուզվողը 61-66 տարեկան է: Չեսըմարդին այդ ցուցակում ներառել են այսօր՝ ողբերգական իրադարձությունների տարելիցին, որպեսզի ցույց տան, որ նույնիսկ 40 տարի անց հանցագործությունը չի մոռացվել: 1973թ 2 ոստիկաններ կանգնեցրել էին այն ավտոմեքենան, որի մեջ էին գտնվում Չեսըմարդն ու նրա մի քանի հանցակիցներ: Այդ պահին կինը ծայրահեղական Սեւ ազատագրական բանակ խմբի անդամ էր եւ հետախուզման մեջ էր մի շարք հանցագործությունների համար: Հրաձգության ժամանակ օրինապահ մարմինների աշխատակիցներից մեկը վիրավորվել է, մյուսը` սպանվել: Արդյունքում Չեսըմարդը ձերբակալվել է 1977թ եւ դատապարտվել ցմահ ազատազրկման, սակայն շուտով նրան հաջողվել է փախչել բանտից: Վերջին անգամ նրան տեսել են 1984թ Կուբայում, որտեղ, որոշ տվյալների համաձայն, նա կարող էր քաղաքական ապաստան ստանալ, եւ կարող է մինչ օրս էլ այնտեղ է թաքնվում: Ազգային հակաահաբեկչական կենտրոնում ներկայումս ներառված է 875 հազար անուն:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < May 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel