Created on Saturday, 27 April 2013 14:27
2013 թ. առաջին եռամսյակում ԱՄՆ համախառն ներքին արդյունքն, ըստ նախնական գնահատականների, տարեկան հաշվարկով, աճել է 2.5 տոկոսով: Այս մասին են վկայում երկրի առեւտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալները:
-Տնտեսությունը վերականգնվում է: Դա դանդաղ, սակայն շարունակական բնույթ ունի: Կենտրոնական Բանկը պահպանում է շատ ցածր տոկոսադրույքներ, այդ պատճառով էլ հաճախորդները կարող են գումար փոխառել՝ որեւէ բան գնելու համար: Բիզնեսի ներկայացուցիչները եւս կարող են նույն կերպ վարվել: Այսպիսով, ստեղծվում է արհեստական բարգավաճում, որը դեռեւս շարունակվում է: Հնարավոր է, կլինի անկման հերթական շրջանը, բայց այժմ իրավիճակը լավատեսության է տրամադրում,- նշել է Forcasts & Strategies-ի խմբագիր Մարկ Սքուսընսը: