amga.tv

Switch to desktop Register Login

Որքան է Օբամայի վարկանիշը

ommm 6Ամերիկացիների 49 տոկոսը դրական է գնահատում ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին, իսկ 52 տոկոսը՝ գործող նախագահ Բարաք Օբամային: Այս մասին են վկայում սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն իրականացրել է Fox News հեռուստաալիքը Anderson Robbins Research եւ  Shaw& Company Research ընկերությունների հետ ապրիլի 20-22-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ նախագահների ընկալումը մեծապես կախված է կուսակցական պատկանելությունից: Հանրապետականները երեք անգամ ավելի շատ են հակված դրական գնահատել Ջորջ Բուշին, քան դեմոկրատները: Եթե պահպանողականների կողմնակիցների շրջանում Ջորջ Բուշին աջակցում է հարցման մասնակիցների 79 տոկոսը, ապա դեմոկրատների շրջանում՝ միայն 24 տոկոսը: Միեւնույն ժամանակ դեմոկրատները հակված են բարձր գնահատել Օբամայի ձեռքբերումները՝ այն դեպքում, երբ հանրապետականների շրջանում միայն 17 տոկոսն է դրական կարծիք հայտնել ԱՄՆ-ի 44-րդ նախագահի մասին: Ջորջ Բուշ-կրտսերի միջին վարկանիշն իր նախագահության օրոք կազմել է 51 տոկոս: Ներկա պահին Օբամայի վարկանիշը կազմում է 48 տոկոս: ԱՄՆ նախկին նախագահների շրջանում ամենաբաձր վարկանիշն ունի դեմոկրատ Բիլ Քլինթոնը՝ 71 տոկոս: Դեմոկրատ Ջեյմս Քարտըրի եւ հանրապետական Ջորջ Բուշ-ավագի վարկանիշը կազմում է 59 տոկոս:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version