amga.tv

Switch to desktop Register Login

Ձերբակալվել է բելգորոդյան հրաձիգը

 

belg 4Ոստիկանները ձերբակալել են Բելգըրըդ քաղաքի կենտրոնում 6 մարդու գնդակահարության մեջ կասկածվողին: Սերգեյ Պոմազունը հայտնաբերվել է Բելգըրըդ կայարանի բեռնատար շարժակազմում, երբ փորձել է լքել շրջափակման վայրը: Ոստիկանության աշխատակիցները ճանաչել են կասկածյալին եւ միջոցներ ձեռնարկել նրան ձերբակալելու համար: Պոմազունը դիմադրություն է ցույց տվել եւ դանակով վիրավորել ոստիկանության մայոր Յուրի Սեդիխին՝ աչքի եւ ուսի մասում: Ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել, երկրորդ ոստիկանը չի տուժել: Ավելի ուշ համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ ձեռքերը ոլորած Պոմազունը հայտարարում է, որ ինքը երեխաների վրա չի կրակել: -Իսկ որտե՞ղ եք կրակել, հարցին, նա պատասխանում է -Դժոխքի վրա: Քաղաքի կայարանում Պոմազունի ձերբակալության մասին տեղեկության տարածումից անմիջապես հետո քաղաքի շուրջ 200 բնակիչներ շարժվել են կայարանի կողմը եւ պահանջել իրենց հանձնել նրան: Ցուցմունքներ տալուց հետո, Պոմազունին կտեղափոխեն հոգեբուժարան՝ փորձաքննության: Քանի որ ձերբակալության պահին նրա ձեռքին միայն դանակ է եղել, քննչական մարմինները որոնում են կարաբինը, որով Պոմազունը գնդակահարել է մարդկանց: Նա հայտարարել է, որ թաքցրել է զենքը: Պոմազունը հրաժարվել է ցուցմունք տալ եւ նշել, որ դա կանի միայն դատարանում: Նշենք, որ ապրիլի 22-ին, 31-ամյա Սերգեյ Պոմազունը Բելգըրըդի այգիներից մեկում կրակ էր բացել, ապա դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով զոհվել էր 6 մարդ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version