amga.tv

Switch to desktop Register Login

Չվերթները կհետաձգվեն սեկուեստրի պատճառով

inqn 8ԱՄՆ-ում Դաշնային ավիացիոն վարչության ծախսերի հարկադիր կրճատման պատճառով կարող են հետաձգվել ԱՄՆ խոշորագույն օդանավակայաններում չվերթները, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում եւ Ատլանտայում՝ արդեն կիրակի օրվանից: Այս մասին հայտնել է վարչության ներկայացուցիչ Մայքլ Ուերտան՝ նշելով, որ ներկայիս ֆինանսական տարում իր գերատեսչությունը պետք է խնայի 637 մլն դոլար: Դա պետք է տեղի ունենա, մասնավորապես, վարչության 47 հազար աշխատակիցների աշխատաժամանակի կրճատման հաշվին՝ ներառյալ 15 հազար ավիադիսպետչերի: Երկու շաբաթը մեկ նրանք ստիպված կլինեն գնալ մեկօրյա չվարձատրվող արձակուրդի: Քանի որ ավիացիոն անվտանգության խիստ միջոցառումներին հարկ է հետեւել անգամ նման իրավիճակում, չվերթների ու վայրէջքների միջեւ դադարը կմեծանա, սակայն դա անխուսափելիորեն կհանգեցնի չվերթների հետաձգման: Դաշնային ավիացիոն վարչությունը հուսով է ավիադիսպետչերների հաշվին ծախսերը կրճատել 200 մլն դոլարով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version