amga.tv

Switch to desktop Register Login

Ուկրաինայում հայի են ծեծել

sapr 8Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում սափրագլուխները օրը ցերեկով դաժան ծեծի են ենթարկել հայազգի մի տղամարդու: Տղամարդուն փրկել են պատահական անցորդները: Դաժան ծեծի ենթարկվածը 58-ամյա Սամվելն է: Նա պատմել է, որ, երբ անցնում էր փողոցը, նկատել է մի երիտասարդի, ով իր առջեւից էր գնում՝ պտտացնելով շղթան. երկու հոգի էլ հետեւից էին գալիս: Սամվելը պատմել է, որ սկզբում իրեն հարվածել են բռունցներով, հետո շղթայով, իսկ երբ ինքն ընկել է գետնին, սկսել են հարվածել ոտքերով: Սափրագլուխները կոտրել են տղամարդու քիթը, մի քանի ատամներ կոտրել: Սամվելը նշել է, որ հասցրել է նկատել, որ հարձակվածներն ունեին սվաստիկայի նշանով դաջվածք: Միջադեպից մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է երկու 20-ամյա երիտասարդների: Նրանց մեղադրանք է ներկայացվել խուլիգանություն հոդվածով: Սակայն, եթե ապացուցվի, որ կասկածյալները հայազգի տղամարդուն ծեծել են ազգային պատկանելիության համար, ապա հոդվածը կխստացվի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version