amga.tv

Switch to desktop Register Login

Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ է

doggs 7Տիգրան Սարգսյանը կրկին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե վարչապետի պաշտոնում նշանակել է Տիգրան Սարգսյանին: Նշենք, որ առաջիկա 20 օրերի ընթացքում Տիգրան Սարգսյանը պետք է ներկայացնի կառավարության կազմը, մինչ այդ նախարարները պաշտոնակատարներ են: Սերժ Սարգսյանը առաջարկել է նաեւ իրենց պաշտոններում թողնել Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին եւ Արտաքին Գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Շրջանառվող լուրերի համաձայն, կառավարությունում առանձնակի փոփոխություններ չեն լինելու, նշվում է, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարող է նշանակվել կրթության նախարար, իսկ սփյուռքի նախարարի պաշտոնում կնշանակվի Հայկ Դեմոյանը: Իրենց պաշտոններին, ըստ լուրերի, հրաժարական կտան նաեւ ֆինանսների եւ բնապահպանության նախարարները, իսկ Արմեն Աշոտյանին դեսպան կնշանակեն Ֆրանսիայում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version